Աղբիւր՝ www.yerkirmedia.am
Հայազգի Գլադիս Բերեջիկլեանն ընտրւել է Աւստրալիայի Նոր Հարաւային Ուելս նահանգի 45-րդ վարչապետ: Այս պաշտօնում նա փոխարինում է Մայք Բերդին:
Աւստրալիայի Հայ Դատի յանձնախմբի անդամ, «Ազատական» կուսակցութիւնը ներկայացնող Բերեջիկլեանն առաջին կին վարչապետն է բոլոր նահանգների մասշտաբով: 46-ամեայ կինն իր առաջին ելոյթում խոստացել է լինել ղեկավար բոլորի համար:
Այնուհետեւ նա պատասխանել է լրագրողների հարցերին` անդրադառնալով նաեւ իր հայկական արմատներին: Բերեջիկլեանը հայ ներգաղթեալների ընտանիքից է, եղել է Նոր Հարաւային Ուելսի արտադրական կապերի նախարար, իսկ մինչ վարչապետ նշանակւելը` նահանգի գլխաւոր գանձապետը:
Ի դէպ նա 2013 թւականին Աւստրալիայի Նոր Հարաւային Ուելս նահանգի Խորհրդարանի պատգամաւորների պատւիրակութեան հետ միասին այցելել է Արցախ, որից յետոյ յայտնուել է Ադրբեջանի «սեւ ցուցակում»:
Հաւանական է Բերեջիկլեանի երդմնակալութեան արարողութիւնը տեղի ունենայ յունւարի 23-ի երեկոյեան` Կառավարութեան տանը կայանալիք միջոցառմանը: